ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը սեփական կայքն է բացել՝ HillaryClintonOffice.com: Ներկայումս կայքում տեղադրված են միայն նրա նկարը եւ նախկին պետքարտուղարին հարցեր ուղարկելու ձեւը: 

Քաղաքական գործիչը ցանկանում է զբաղվել կանանց, երեխաների եւ փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությամբ, սակայն հրաժարականից հետո նա այդպես էլ հստակ չի բացահայտել իր ծրագրերը: Կայքի բացումը կարող է նշանակել առաջին քայլերն այդ ուղղությամբ, գրում է «Ռոսիյսկայա գազետան»:

CNN-ին վկայակոչելով` «Վզգլյադ»-ը գրում է, որ  մեկ ամսվա ընթացքում բժիշկները լրացուցիչ զննման կենթարկեն ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին, որը 2012թ. վերջին աղիքային  ինֆեկցիա եւ ուղեղի ցնցում էր ունեցել:

Հիշեցնենք, որ ուղեղի ցնցումից վերականգնվելուց հետո Քլինթոնի մոտ  երակների լայնացում էր հայտնաբերվել, որի պատճառով դեկտեմբերի 31-ին նա հիվանդանոց էր տեղափոխվել: Հունվարի 31-ին Քլինթոնը հրաժարական էր տվել: Հունվարի 30-ին ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը պետքարտուղարի պաշտոնում հաստատել էր Միջազգային հանձնաժողովի նախագահ Ջոն Քերրիին: