ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման փետրվարի 4-ին ստորագրել է երկրի պետական պարտքի առավելագույն թույլատրելի սահմանը ժամանակավորապես վերացնելու մասին օրենքը: Նոր օրենքի համաձայն, մինչեւ այս տարվա մայիսի 19-ը ԱՄՆ կառավարությունը ստիպված չի լինի Կոնգրեսից թույլտվություն խնդրել` պետական պարտքի առավելագույն շեմը բարձրացնելու համար, որը ներկայումս սահմանված է 16,4 տրլն դոլար:
Փորձագետների գնահատմամբ` այս ընթացքում այդ շեմը կբարձրանա շուրջ 450 մլրդ դոլարով, հաղորդում է Associated Press-ը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ այս օրինագիծը հավանության էր արժանացել ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների կողմից:





























