7 զբոսաշրջիկ աղջիկներ, ովքեր մեկնել էին Մեքսիկա հանգստանալու, խմբակային բռնաբարության են ենթարկվել հայտնի Ակապուլկո հանգստավայրում: Դիմակներով եւ զինված 10 տղամարդ ներխուժել են տեղի մասնավոր հյուրանոցներից մեկի առանձնացված համարներից մեկը, որտեղ ապրել են կանայք եւ բռնաբարել նրանց:
Ինչպես հաղորդում է Proceso.com.mx կայքը, բռնության փաստը հաստատել են տեղի իշխանությունները: Տուժածները հանցագործության մասին հայտնել են դատախազությանը:
Ներկայումս կանանց օգնություն է ցուցաբերում Գերերո նահանգի զբոսաշրջության նախարարությունը, իսկ իշխանությունները փնտրում են հանցագործներին, հաղորդում է NEWSru.com-ը:





























