Թուրքիայի Մուղլայի շրջանի Բոդրում հանգստավայրի հյուրանոցներից մեկում հանգստացող մի թուրք խիստ վրդովեցրել է կենդանիների պաշտպաններին: Վերջիններս պնդում են, որ հյուրանոցում հանգստացող 35-ամյա անձնավորությունը սպանում է կատուներին եւ խմում նրանց արյունը:

Թուրքական Internethaber կայքջի փոխանցմամբ` ոստիկանությունը հյուրանոցի աշխատակիցների բողոքների հիման վրա ձերբակալել է հիշյալ անձնավորությանը, սակայն որոշ ժամանակ անց,դատախազի հրահանգով, ազատ է արձակել:

Հայտնի է, որ հյուրանոցի անվտանգության տեսախցիկները ֆիքսել են, որ վերջինս կատվին գրկած տարել է համար, իսկ ավելի ուշ հյուրանոցի սպասավորը կատվին գտել է համարի բաղնիքում՝ արյան մեջ սատկած վիճակում: Հյուրանոցի աշխատակիցները պնդում են, որ կատվի փորը ծակել եւ արյունը խմել է իրենց հյուրանոցում հանգստացող անձնավորությունը: