Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարան հայտնել է Մաքսային միության հետ 3+1 ձեւաչափով Ուկրաինայի համագործակցության ձեւակերպման բանակցային գործընթացում առաջընթացի մասին:

 «Արդեն որոշակի առաջընթաց կա, մասնավորապես ընդունվել են փաստաթղթեր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ առեւտրային համագործակցության մասին», -  փետրվարի 5-ին Կիեւի մամուլի ասուլիսում հայտնել է Կոժարան:

Դիվանագետն ընդգծել է, որ Ուկրաինան շահագրգռված է Մաքսային միության հետ բազմաթիվ բնագավառներում համագործակցությամբ:

Մասքային միության կանոններին Ուկրաինայի  հնարավոր մասնակցության վերաբերյալ թոփ դիվանագետը հայտնել է. «Ես կարծում եմ, որ բանակցությունների ընթացքում Ուկրաինան կարող է գտնել այն մոդուլը, որով կամրապնդի համագործակցությունը Մաքսային միության հետ», հաղորդում է korespandent.net-ը:

Փետրվարի 4 –ին Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ տվյալ պահին Մոսկվան չի հաստատում, որ ՌԴ-ն եւ Ուկրաինան համաձայնության են եկել գազի գնի վերաբերյալ: