Կամբոջայի նախկին թագավոր նորոդոմ Սիանուկի աճյունը Պնոմպենում իջեցրել են ջուրը`երեք գետերի միախառնման վայրում: Agence-France-Presse-ի փոխանցմամբ, Սիանուկի աճյունը ջուրն են իջեցրել Մեկոնգ, Տոնլեսապ եւ Բասսակա գետերի դելտայում:

Թագավորի դին ողջակիզել են փետրվարի 4-ի երեկոյան` հանգուցյալի վերջին ցանկության համաձայն: Միապետական ընտանիքի անդամները, այդ թվում նրա այրին եւ որդին` ներկայիս թագավոր Նորոդոմ Սիամոնին, վարչապետ Խուն Սենն ու մի շարք պաշտոնյաներ կրակի վրայից վերցրել են Սիանուկի մի քանի ոսկորներ:

Նորոդոմ Սիանուկը Կամբոջան ղեկավարել է 1941 թվականից` գահին նստելով դեռ դեռահասության տարիքում: 1953թ. նա հասավ անկախության Ֆրանսիայից: 1955թ. նա հրաժարվեց գահին հօգուտ հոր, ապա երկար ժամանակ կառավարեց որպես վարչապետ: 1993թ. Կամբոջայում միապետությունը վերականգնվեց եւ Սիանուկը կրկին թագավոր դարձավ: Իսկ 2004թ. հրաժարվեց գահից առողջության պատճառով:

2012թ. հոկտեմբերի 15-ին նա մահացել էր Պեկինում, դին մշակվել էր հատուկ նյութով եւ ցուցադրվել պալատում: Թաղումը սկսվել էր փետրվարի 1-ին: