Նոր Զելանդիայում մեքենայով շրջագայող զբոսաշրջիկը դարձել էթ արտառոց կողոպուտի զոհտ, նրան առանց միջոցների է թողել… թութակը: Գլազգոյի 52-ամյա բնակիչ Պիտեր Լիչը որոշել է լուսանկարել կեա ցեղատեսակի թութակին: Լուսանկարելով` տղամարդը գնացել է այլ կենդանիների նկարելու, իսկ այդ ընթացքում թութակը մտել է մեքենան, վերցրել դրամապանակն ու թռել, գրում է Daily Record-ը:
Դրամապանակում եղել է մոտ 700 ֆունտ ստերլինգ (հազար դոլարից ավելի): «Թերեւս թռչունն այժմ իր բույնն է պատրաստում 50 ֆունտանոց թղթադրամներով»,- ասել է տուժածը: Իր ողջ գումարը նա պահում էր դրամապանակի մեջ: Զբոսաշրջիկը ուղեւորությունը շարունակելու համար գումար է խնդրել ընկերներից:





























