Կանդայում 46-ամյա ծագումով հայ Ռիչարդ Կաչկարը մեղադրվում է Տորոնտոյի ոստիկանության սերժանտ Ռայան Ռասելի սպանության մեջ: Նա գողացել է ձյուն մաքրող մեքենան եւ դրանով հարվածել մի քանի տրանսպորտային միջոցների` վիրավորելով մի քանի մարդու:
Օնտարիոյի առաջին ատյանի դատավոր Յան Մաքդոնելը հայտարարել է, որ ոչ ոք չի կասկածում, որ այդ օրը բեռնատարի ղեկին հենց Կաչկարն է եղել: Ըստ դատավորի, հարցն ավելի շուտ վերաբերելու է Կաչկարի հոգեկան վիճակին`արդյոք նա մատդիր եղել է հանցագործություն կատարել: Ենթադրվում է, որ դատական լսումները կշարունակվեն մոտ երկու ամիս, կհրավիրվի ավելի քան 50 վկա:
Հաղորդվում է, որ Կաչկարը ծնվել է Էդմոնտոնում, 1966թ-ին: Դատվածություն չի ունեցել:





























