Եվրոպայի խորհուրդը ոգեւորված է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ: Այս մասին ասել է ԵԽ-ի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը` թուրքական CNNturk-ին տված հարցազրույցում:

Յագլանդը հայտարարել է, թե բավականին մեծ սպասելիքներ ունի Թուրքիայից` հատկապես տարածաշրջանում նրա դերի եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ կապված:

ԵԽ-ի գլխավոր քարտուղարը կարեւոր քայլ է համարել հայ-թուրքական հարաբերություններում արված քայլերը` նշելով. «Չգիտեմ՝ կարճ ժամանակահատվածում գործընթացն ինչ արդյունք կտա, քանի որ այս խնդրում քաղաքական արգելքներ կան: Սակայն առաջին քայլերը արվել են եւ վստահ եմ, որ վերջինը չեն լինելու: Գործընթացը կարող է 5-ից 10 կամ 20 տարի տեւել, սակայն պետք է հիշել, որ Հայաստանը եւ Թուրքիան հարեւան երկրներ են»,- նշել է Յագլանդը: