Պաշտոնական այցով Հունգարիայում գտնվող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Բուդապեշտում գտնվող «Էլտե» համալսարանի մուտքի մոտ տհաճ անակնկալ էր սպասում։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ այն պահին, երբ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մոտեցել է Բուդապեշտի «Էլտե» համալսարանին, մուտքի մոտ հավաքվածներն Էրդողանի դեմ կարգախոսներ են հնչեցրել։ Բողոքի ակցիայի մասնակիցների ձեռքին եղել են Սիրիայի դրոշները եւ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի նկարները։
Նշենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հունգարիա կատարած այցի ընթացքում հանդիպել է Հունգարիայի նախագահի եւ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ։





























