Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բուխարեստի «Էլտե» համալսարանում ելույթի ժամանակ հայտարարել է, թե Կիպրոս անունով պետություն չկա՝ ուշադրություն չդարձնելով այն հանգամանքին, որ Կիպրոսը ԵՄ անդամ է եւ ավելին, մեկ ամիս առաջ ԵՄ նախագահությունը հանձնեց Իռլանդիային։
Թուրքական Internethaber-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետը Հունգարիա կատարած պաշտոնական այցի շրջանակում ելույթ է հանդես եկել Բուդապեշտի «Էլտե» համալսարանում, որի ընթացքում կրկին անդրադարձել է ԵՄ անդամակցության եւ Կիպրոսի խնդրին։
Թուրքիայի վարչապետը, անդրադառնալով Թուրքիայի՝ Եվրամիության անդամակցության թեմային՝ նշել է, թե այն Թուրքիայի համար ռազմավարական նշանակություն ունի, սակայն դա էլ ունի իր սահմանափակումը։ «Բայց այդ գործընթացը մինչեւ է ե՞րբ է շարունակվելու։ Մի կետից հետո մենք էլ մեր որոշումը կկայացնենք։ Եվրոպան հիմա լուրջ խնդիրն երի առջեւ է։
Այս ընթացքում ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունը կուժեղացնի Եվրոպային։ Տնտեսական, սոցիալ եւ քաղաքական տեսանկյուններից դա Եվրամիության համար լուրջ կարեւորություն կունենա։
Մենք գալիս ենք Եվրոպա՝ բեռը թեթեւացնելու, ոչ թե ավելացնելու»,-ասել է Էրդողանը։
Թուրքիայի վարչապետը, խոսելով Կիպրոսի խնդրի մասին, կրկին զավեշտալի հայտարարություն է արել. «Կիպրոս անունով պետություն չկա։ Մենք այն չենք ճանաչում»։





























