ԱՄՆ-ն «դրական» է գնահատում Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ սկսված հարաբերությունների կարգավորման գործընթացը: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի պետքարտուղարի երկրորդ տեղակալ Էրիկ Ռուբինը՝ նշելով, որ դա բխում է Թբիլիսիի շահերից:
«Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումը Վրաստանի շահերից է բխում, դա դրական գործընթաց է, սակայն որոշակի ժամանակ է պահանջում: Մենք երկրների հարաբերություններում արդեն որոշ բարելավում նկատել ենք, մասնավորապես նախորդ տարի ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամակցության շրջանակում համաձայնություն էր ձեռք բերվել, ըստ որի՝ պետք է կարգավորվեին Վրաստանի հետ առեւտրային հարաբերությունները», - Ռուբինի հայտարարությունն է մեջբերել «Ռուսթավի-2» հեռուստաալիքը:
Ըստ նրա՝ կարելի է հարեւանների հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց տանել եւ միեւնույն ժամանակ չփոխել սեփական արտաքին քաղաքական ուղղությունը: «Վրաստանին պետք է եւ մեկը, եւ մյուսը», - նշել է Ռուբինը, մեջբերում է «Նովոստի Գռուզիան»:




























