Ադրբեջանում այցով գտնվող Իսրայելի ԱԳՆ ղեկավար Ավիգդոր Լիբերմանը հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:
Ինչպես հաղորդում է Izrus-ը, հանդիպմանը քննարկվել են երկկողմ մի շարք հարցեր, նաեւ միջազգային քաղաքականության եւ անվտանգության թեմաներ:
Իսրայելական կողմից հանդիպմանը մասնակցել են «Նատիվ» կապերի բյուրոյի ղեկավար Նաոմի Բեն-Ամին, ԱԳՆ բաժինների ղեկավարներ Յակով Լիվնեն ու Յուվալ Ֆուքսը, նաեւ Ադրբեջանում Իսրայելի դեսպան Միխայել Լավան-Լոտեմը:
Վերջին անգամ Լիբերմանն ու Մամեդյարովը հանդիպել են Աթենքում՝ անցած տարվա դեկտեմբերին:




























