Բելգիական վեց մթերային խանութներ լատինամերիկյանն բանաններով արկղերում ստացել են լավ փաթաված եւ մրգերի արանքում տեղադրված պլաստիկե փաթեթներ` կոկաինով:
Թմրանյութերը ստացվել են «Կոլրայթ» ցանցի խանութներում, երկրի տարբեր մասերում: Ցանցի պաշտոնական ներկայացուցիչը հավաստիացրել է որ թմրանյութը հայտնաբերվել է նախքան վաճառքի ուղարկվելը եւ այդկերպ չեն հայտնվել խանութների ցուցափեղկերում, այլ ուղարկվել են ոստիկանություն: Ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 65 կգ թմրանյութ, որի շուկայական գինը 3,2 մլն եվրո է:
Ոստիկանները կարծում են, թե միջադեպի պատճառը կոկաինի թրաֆիկի համակարգում հավանական խափանումն է, որի արդյունքում թմրանյութը ստացել է ոչ թե հասցեատերը, այլ ուղարկվել են սխալ հասցեով` խանութներ:





























