Հայտնի ամերիկացի դիպուկահար Քրիս Քայլի սպանության մեջ մեղադրվող վետերան Էդի Ռեյ Ռութը պատմել է այն դրդապատճառների մասին, որոնց պատճառով հանցագործություն է գործել:
Ռութի քրոջ եւ նրա ամուսնու խոսքով` մեղադրյալը նրանց տուն գալով հրաձգարանից, որտեղ նրա հետ եղել են Քայլն ու նրա ընկեր Չեդ Լիթլֆիլդը, պատմել է, որ «չի վստահել նրանց, ուստի սպանել է նրանց` մինչեւ իրեն կսպանեին»: Ռութը «խելահեղի» տպավորություն է թողել եւ ասել է, որ «մարդիկ բռնանում են նրա հոգու վրա»: Բացի այդ նա հայտարարել է, որ «պիկապի համար ծախել է հոգին»` ի նկատի ունենալով մեքենան, որը նա գողացել է Քայլից` սպանությունից հետո:.
Ինչպես պարզվել է, Ռութն երկու անգամ հայտնվել է հոգեբուժարանում: Նրա մոտ ախտորոշվել է հետվթարային սթրեսային բորբոքում, գրել է «Լենտա.ռու»-ն:
Էդի Ռեյ Ռութը, ով այժմ 25 տարեկան է, 2006 թվականից ծառայել է ծովային հետեւակում, եղել է Իրաքում ու Հաիթիում։ Ավարտելով ծառայությունը, նա չի կարողացել նոր աշխատանք գտնել, քանի որ չէր հարմարվում խաղաղ կյանքին։
Հավանաբար փորձելով օգնել Ռութին իրեն գտնել, Քայլն ու Լիթլֆիլդը փետրվարի 2-ին նրան իրենց հետ տարել են Տեխաս նահանգի կենտրոնական մասում գտնվող Էրատ շրջկենտրոնի հրաձգարան։ Կասկածյալն անսպասելիորեն կրակել է նրանց ուղղությամբ, իսկ ստացված վնասվածքների արդյունքում տղամարդիկ մահացել են։ Ռութը` նստելով Քայլի մեքենան, փախել է՝ սկզբում մտնելով Միդլթոն քաղաքում ապրող իր քրոջ տուն։
Քրիս Քայլն ԱՄՆ պատմության մեջ լավագույն դիպուկահարն է եղել։ Նա ծառայել է ВМС Navy SEAL հատուկ ծառայությունում, եւ, ըստ պաշտոնական տվյալների, ռազմական հակամարտությունների ընթացքում սպանել է 160 մարդ։ 2012 թվականին հրատարակվել է նրա «Ամերիկյան դիպուկահար. ԱՄՆ ռազմական պատմության մեջ ամենամահաբեր դիպուկահարի ինքնակենսագրությունը» գիրքը։





























