Հուլիսի 20-ին Ստամբուլի կենտրոնում գերմանացի զբոսաշրջիկին սպանած թուրքը իրավապահներին ներկայացրել է սպանության դրդապատճառը: Այս մասին հաղորդում է թուրքական «Aksam» թերթը: Իբրահիմ Աքյոլը (26 տարեկան ) ձերբակալվել է կանխամտածված սպանության համար: Սկզբում նա ցուցմունքում հայտնել է, որ գերմանացուց գումար է ուզել եւ մերժում ստանալով սպանել է նրան: Այնուհետ Աքյոլը ասել է, որ ինքը այդ օրը ցանկանում էր քրիստոնյա սպանել, պտտվել է եկեղեցիներում եւ տեսել գերմանացուն, որին էլ սպանել է: Հայտնի է դարձել, որ Աքյոլի մոտ այդ օրը հայտնաբերվել է Աթաթուրքի մի լուսանկար, որի ետեւում գրված է եղել «Զզվում եմ օտարերկրացիներից»:
Հետաքրքիր է այն, որ մարդասպան Աքյոլի կինը ռուս է:
Այս գործով մի այլ հանգամանք էլ հայտնի դարձավ: Պարզվում է, որ սպանված գերմանացին (52 տարեկան) Գերմանիայում 2008 թվականից անհայտ հանգամանքներում փախել էր բանտից եւ գտնվում էր հետախուզման մեջ:


























