Բելառուսում «Կոմսոմոլսկայա պրավդայի» լրագրողները չեն կարողացել գտնել ԽՍՀՄ փլուզման մասին Բելավոժյան համաձայնագրի օրիգինալ տարբերակը: ԱՊՀ գործադիր կոմիտեում, որտեղ պահվում է այդ փաստաթուղթը, հայտնել են, որ իրենց մոտ միայն պատճենն է:
«Մեզ մոտ Բելովեժյան համաձայնագրի պատճենն է` ԱՊՀ-ի ստեղծման մասին, որը ստորագրվել է 1991-ի դեկտեմբերի 8-ին»,-հայտնել է ԱՊՀ գործադիր կոմիտեիիրավական համագործակցության եւ փաստաթղթերի դեպոզիտարիայի բաժնի պետ Վասիլի Աստրեյկոն:
Բելառուսի նախկին ղեկավար Ստանիսլավ Շուշկեւիչը հայտնել է, որ վերջին անգամ հիշյալ փաստաթղթի օրիգինալ տարբերակը տեսել է 1991 թվականին, երբ այն ստորագրել է: Նույնը ասել է նաեւ Բելառուսի նախկին վարչապետ Վլաչեսլավ Կեբիչը:





























