Ուկրաինայի եվրոպական ինտեգրման կուրսն անփոփոխ է մնում, միաժամանակ երկիրը չի կարող անտեսել  Մաքսային միությանն մեջ մտնող հարեւաններին: Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչը Վիլնյուսում լիտվացի գործընկերոջ հետ փետրվարի 6-ին կայացած ասուլիսում:

«Փաստաթղթերում հստակ արտահայտված է եվրոպական ընտրության գերակայության, եվրոպական ինտեգրացիայի հարցը: Ինչ վերաբերում է  Մաքսային  միությանը, այդ ինստիտուտը  գոյություն ունի, եւ դրա հետ հարկավոր է ընտրել հնարավորություններ եւ ստեղծել գործակցության մոդելներ: Եւ այդ հարցի վրա մենք եւս աշխատում ենք»,-Յանուկովիչի խոսքերն  է մեջբերում «ՈւՆԻԱՆ» գործակալությունը:

Իր հերթին Լիտվայի նախագահն ընդգծել է , որ միաժամանակ անհնար է Եվրամիության հետ ասոցիացման եւ Մաքսային միության անդամակցելու համաձայնագրերի ստորագրումը, քանի որ դրանք կհակասեն միմյանց: