Ամերիկյան  Goldman Sachs բանկը հայտարարել է ընկերության ակտիվների կառավարման ստորաբաժանման տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնից 55-ամյա տնտեսագետ Ջիմ Օ’Նիլի հեռանալու մասին:

Օ’ Նիլը հայտնի է ոչ միայն բանկային, այլեւ միջազգային շրջանակներում որպես մարդ, ով 2001-ին մտածել է զարգացող երկրներ համարվող Ռուսաստանին, Բրազիլիային, Հնդկաստանին եւ Չինաստանին միավորող խմբի հապավումը` ԲՐԻԿ:

2001-ին նրա կողմից մշակված տեսության համաձայն` հաջորդ 10 տարիներինայդ խմբի երկրները, հատկապես Չինաստանը, առավել զգալի ազդեցություն կունենան միջազգային շուկաների եւ տնտեսական աճերի վրա, ինչն իսկապես տեղի ունեցավ, գրում է «Կոմերսանտը»:
Bloomberg-ին տված հարցազրույցում «պարոն ԲՐԻԿ»-ը, ինչպես նրան հաճախ անվանում են, հայտնել է, որ դեռ չի որոշել, թե ինչով է զբաղվելու Goldman Sachs-ից հեռանալուց հետո: Բայց առանց աշխատանքի նա չի մնա, քանի որ պարբերաբար մեկնաբանություններ եւ գործարար կանխատեսումներ է անում բիզնես լրատվամիջոցներում: