ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման փետրվարի 6-ին կհայտարարի երկրի ներքին գործերի նոր նախարարի անունը: Սպասվում է, որ այդ պաշտոնում կնշանակվի Սալլի Ջուելը` Recreational Equipment Inc.(REI) ընկերության գործադիր տնօրենը, որը սպորտային ապրանքների խոշորագույն արտադրողներից է: Այս մասին հաղորդում է The Washington Post-ը:

Սալլի Ջուելն իր կարիերան սկսել է Mobil նավթային կորպորացիայում որպես ճարտարագետ, այնուհետեւ որոշ ժամանակ աշխատել է բանկային ոլորտում եւ վերջապես, գլխավորել է REI-ը, որի կապիտալիզացիան կազմում է շուրջ 2 մլրդ դոլար, հաղորդում է RBK-ն:

Ըստ պարբերականի, Սալլի Ջուելի ընտրությունը բավական անսպասելի քայլ է, քանի որ ՆԳ նախարարի պաշտոնը որպես կանոն զբաղեցնում են կարիերա անցած քաղաքական գործիչները: