Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 9-ին հանդիպում է ունեցել «Save the children» կազմակերպության Հայաստանի գրասենյակի տնօրեն Իրինա Սաղոյանի հետ:
ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են կազմակերպության կողմից Արցախում իրականացվող աշխատանքներին եւ հեռանկարներին վերաբերող հարցեր:
Երկրի ղեկավարը նշել է, որ շահագրգռված է հանրապետությունում կազմակերպության գործունեության ընդլայնմամբ:




























