Առնվազն երեք մարդ է զոհվել ԱՄՆ Դենվեր քաղաքում այսօր` փետրվարի 6-ի առավոտյան տեղի ունեցած հրաձգության ժամանակ, ընդ որում, զոհերից երկուսը երեխաներ են: Բացի այդ, ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին», եւս մեկ երեխա ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Նրա առաղջոական վիճակի մասին դեռեւս ոչինչ հայտնի չէ:
Ինչպես հաղորդում է տեղի ոստիկանության մամուլի ծառայությունը, մյուս բոլոր տուժածները գտնվում են տեղի հիվանդանոցներում: Հրաձգության պատճառները, հանգամանքները, տուժածների անունները, նրանց տարիքը եւ այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Ոստիկանները շրջափակել են տունը, որտեղ տեղի է ունեցել ողբերգությունը: Ներկայումս պարզվում են տեղի ունեցածի մանրամասները:





























