Ըստ ճշտված տվյալների` Սողոմոնյան կղզիներին վրա հասած հզոր երկրաշարժին հաջորդած ցունամիի զոհ է դարձել վեց մարդ, այդ թվում` մեկ երեխա: 

Փրկարարներն ուղեւորվում են դժվարամատույց շրջաններ, որտեղ  կարող են աղետի նոր զոհեր լինել:

Մի քանի մարդ համարվում են անհետ կորած: Ամենից շատ տուժել են Սանտա Կրուս կղզախմբի գյուղերը, որոնք ամենից մոտ են գտնվել էպիկենտրոնին, հայտնում է  BBC-ի ռուսական ծառայությունը:

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին ութ մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել Խաղաղ օվկիանոսում: