ԱՄՆ-ի Դենվեր քաղաքի կրակոցների հեղինակը կին է եղել, նա սպանել է իր երկու երեխաներին, հետո ինքնասպան եղել, հայտնում է CBC հեռուստաալիքը:

Հիշեցնենք, որ միջադեպը տեղի էր ունեցել փետրվարի 6-ի առավոտյան` քաղաքի հյուսիսային հատվածում: Հաղորդվել էր, որ զոհվել է առնվազն երեք մարդ, որոնցից երկուսը երեխաներ են, եւս մեկ երեխա ծանր վնասվածքներով հիվանդանոց էր տեղափոխվել:

Ոստիկանությունը հաստատել է, որ Մայրա Փերեսի արձակած կրակոցներին զոհ են դարձել իր իսկ որդիները` վեց եւ երկու տարեկան: Նրանց երեք տարեկան քույրը վիրավորվել է եւ ծանր վիճակում տեղափոխվել հիվանդանոց, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: 

Կնոջն այդ արարքի դրդապատճառները հայտնի չեն: Ոստիկանությունը ողբերգության հանգամանքների հետաքննություն է վարում: