Ինդոնեզիայի Արեւմտյան Սումատրա նահանգում տեղի ունեցած 5,6 մագնիտուդով երկրաշարժը խուճապ է առաջացրել բնակչության շրջանում:
«Երբ տեղի ունեցավ երկրաշարժը, ես դեռ անկողնում էի եւ ուժեղ ցնցում զգացի: Ես դուրս թռա, վախենալով, որ ավելի ուժեղ ցնցումներ կլինեն»,-պատմել է նահանգի մայրաքաղաքի բնակիչներից Պադանգ Ջոկոն:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Հարավային Պեսիսիր շրջանից 56 կմ դեպի հյուսիս-արեւմուտք, իսկ հիպոկենտրոնը` 10 կմ խորության վրա:
Բարեբախտաբար, երկրաշարժին ցունամի չի հաջորդել, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»` վկայակոչելով «Անտարա» գործակալությունը:





























