Հավանայի հիվանդանոցում Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսին տեսակցության է գնացել ներկայացուցչական պատվիրակություն` ի դեմս փոխնախագահ Նիկոլաս Մադուրոյի, երկրի ԱԳՆ ղեկավար Էլիաս Խաուի եւ գլխավոր դատախազ Սիլի Ֆլորեսի:
Ինչպես հայտնում է BBC-ն` վկայակոչելով Կուբայի հեռուստատեսությունը, պաշտոնյաները Վենեսուելայի նախագահին բերել են Աստվածածնի երկու հուշարձան:
Հարավամերիկյան երկրի կապի եւ տեղեկատվության նախարար Էռնեստո Վիլյեգասը Twitter-ի իր միկրոբլոգում հրապարակել է Կուբա մեկողների նկարները, որոնց ձեռքին Չավեսի կողմնակիցների կողմից տրված Սուրբ Կույսի երկու հուշարձաններն են:





























