Փարիզի Շարլ դը Գոլ օդանավակայանի աշխատակիցը կալանավորվել է հաճախորդների անձնական իրերը գողանալու համար: Գողացված ապրանքի ընդհանուր գինը կազմել է նվազագույնը 80 հազար եվրո:

Կողոպտիչի ինքնությունը պարզվել է օդանավակայանում տեղադրված տեսախցիկների միջոցով: Ոստիկանությունը խուզարկել է կասկածյալի տունը եւ հարյուրավոր անհետացած իրեր է հայտնաբերել` 250-300 իր, որոնց մեջ եղել են հայտնի ֆիրմաների արտադրանքներ, ինչպես նաեւ սիգարների հավաքածու եւ մոտ  20 անձնական համակարգիչներ, որոնցից մի քանիսը լիովին նոր են եղել:

Բացի այդ, հայտնաբերվել է թաքստոց` հագուստներով եւ համակարգչային ծրագրերով, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ոստիկանությունը ունեցվածքը գողանալու եւ դրանք պահելու փաստի վերաբերյալ դատական հետաքննություն է սկսել: