Ուկրաինայի խորհրդարանի երեք ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները արդեն երրորդ օրն է` խափանում է Գերագույն ռադայի աշխատանքը: Այս պահին խորհրդարանի նիստերի դահլիճում են գտնվում 30-40 ընդդիմադիր պատգամավորներ` «Բատկիվշչինա», «Ազատություն» եւ «Ուդառ» խմբակցություններից: Նրանք նախկինի պես որեւէ մեկին թույլ չեն տալիս մոտենալ ամբիոնին եւ խորհրդարանի նախագահությանը:

Ընդդիմության հիմնական պահանջն է` միացնել «Ռադա-3» քվեարկության համակարգը` անձնական սենսորային կոճակով եւ ապահովել պատգամավորների անհատական քվեարկությունը:

«Ուդառ» խմբակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն այսօր` փետրվարի 7-ին, կոչ է արել թեստավորել «Ռադա-3» համակարգը եւ եթե այն չի աշխատում, անհատական քվեարկության այլ միջոցներ կիրառել:

Ուկրաինայում իշխող «Ռեգիոնների կուսակցությունն» իր հերթին, պատասխան  պահանջում խորհրդարանի խոսնակ Արսենի Յացենյուկից, թե ում նախաձեռնությամբ է կազմվել քվեարկության այդ համակարգը եւ սպառնում է քրեական պատասխանատվության ենթարկել բյուջետային միջոցները վատնելու համար:

Նշենք, որ ըստ Ուկրաինայի Սահմանադրության, երկրի նախագահը կարող է ցրել խորհրդարանը, եթե նստաշրջանի ընթացքում 30 օր շարունակ լիագումար նիստեր չեն կայանում: