Վենետիկի կենտրոնում գտնվող Santa Maria Formosa ռեստորանում ծովային ուտեստներով ընթրիքի համար դանիացի երկու զբոսաշրջիկները 600 եվրո են վճարել:

Վերադառնալով հայրենիք, բարկացած դանիացիները, որոնք պարզվել է, դիվանագետներ են, բողոք են ներկայացրել Իտալիայի դեսպանատուն, հաղորդում է Italia-ru.com-ը:

Զբոսաշրջիկների պատմածի համաձայն, մինչ իրենք վայելում էին ընթրիքը, խոհարարը նրանց առաջարկել է նաեւ օմարներ փորձել, ինչը հյուրրերը գնահատել են որպես հյուրընկալության ժեստ: Սակայն այդ, թվում է անվնաս համտեսման արդյունքում, դանիացիների հաշիվը մի քանի անգամ ավելացել է, հասնելով 600 եվրոյի: