Գերմանական Դրեզդեն քաղաքում գտնվող ոչ մեծ ռեստորանը զրկվել է գդալի երկմետրանոց արձանից, որը դրված էր ռեստորանի մուտքի մոտ, հաղորդում է Bild-ը: Միջադեպը տեղի է ունեցել մի քանի օր առաջ, որի մասին տեղեկացրել են ոստիկանությանը:
Ռեստորանի սեփականատեր 39-ամյա Դիրք Կոզլովսկիի խոսքով` 80 կգ-անոց գդալը ռեստորանի մուտքի մոտ հայտնվել է 4 տարի առաջ, սակայն մեկ ամիս առաջ այն նորացրել ու ներկել էին: Գիշերները գդալը տեղափոխում էին սրճարանի ներսի տարածք եւ հենց այդտեղից էլ գողացել են այն:
Դեռեւս հայտնի չէ, թե ով է կանգնած գդալի անհետացման հետեւում: Կոզլովսկին չարագործին գտնողին հսկայական պարգեւ է խոստացել. Մեկ շաբաթ շարունակ ռեստորանն իր հաշվին կհյուրասիրի այդ մարդուն, հաղորդում է Lenta.ru-ն:





























