Զամբիայի կենտնորական հատվածում գտնվող Չիբոմբոյի շրջանում, այսօր` փետրվարի 7-ի առավոտյան, ավտոբուսը բախվել է բեռնատարին, որի հետեւանքով ավելի քան 50 մարդ է զոհվել:
AFP-ի տվյալներով` վթարի զոհ է գնացել 53 մարդ: Տեղի պարբերականները հաղորդում են, որ դեպի երկրի մայրաքաղաք Լուկաս ուղեւորվող ավտոբուսում գտնվել է 70 մարդ:
Տուժածներին տեղափոխել են Լիտետա քաղաքի հիվանդանոց: Նրանց հստակ թիվը չի հաղորդվում, գրում է «ՌԻԱ նովոստին»:





























