Սաուդյան Արաբիայի մշակույթի եւ տեղեկատվության նախարար Իյադ բեն Մադանին  Կահիրեում կայացած նիստում ընտրվել է Իսլամական համագործակցության գլխավոր քարտուղարի պաշտոնում:

Մադանին  կխոխարինի  Էքմելեդդին Իհսանօղլուին: Նա իր պարտականությունների կատարմանը կանցնի 2014 թ. հունվարից, իսկ մինչ այդ կառույցը  կղեկավարի ներկայիս գլխավոր  քարտուղարը, տեղեկացնում է  ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Նշենք, որ Իսլամական  համագործակցության կազմակերպությունը  երկրորդ խոշոր միջազգային կազմակերպությունն է` ՄԱԿ-ից հետո: