Հայ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը կիրակի Վանքուվերում կայանլիք իր մենահամերգում հանդես կգա ռոմանտիկ  եւ ժամանակակից ստեղծագործությունների ծրագրով, տեղեկացնում է  կանադական «The Vancouver Sun» պարբերկանը:

Նշվում է, որ Հախնազարյանը 1988թ. ծնվել է Երեւանում, սակայն 11 տարեկանում տեղափոխվել է Մոսկվա` կրթությունը շարունակելու, եւ տեղական ֆենոմենից դարձել է հրաշալի երիտասարդ երաժիշտ: Մոսկվայում նա հնարավորություն է ունեցել ուսանելու հայտնի թավջութակահար Մստիսլավ Ռոստրոպովիչի մոտ: «Երբ 12 կամ 13 տարեկան էի, Մոսկվայի կոնսերվատորիայում եղել եմ նրա վարպետության դասերին,  եւ դա զարմանալի, մեծ հանրային միջոցառում էր»,-պատմել է Նարեկը:

Ժամանակակից ռուսական երժշտական բեմի եւս մեկ հանրահայտ ներկայացուցիչ` դիրիժոր Վալերի Գերգիեւը եւս մեծ  դեր է ունեցել Հախնազարյանի կարիերայում: «Ես նրա հետ շատ եմ հանդես եկել եւ, կարծես թե, նա գոհ է եղել արդյունքից»,-ասել է Հախնազարյանը:

Երիտասարդ երաժիշտը սակայն խստովանում է, որ մաեստրոյի հետ աշխատանքը նյարդերից թույլ անձանց համար չէ:  «Նրա կյանքն այնքան խելահեղ է, որ նա  երբեք ժամանակ չի ունենում փորձերի համար, ուստի շատ մեներգիչների համար դա բարդ խնդիր է: Բախտս բերել է, որ  ես այնպիսի երաժիշտ եմ դարձել, որին շատ փորձեր պետք չեն: Նա իսկական հանճար է»,-Հախնազարյանի խոսքերն է մեջբերել կանադական պարբերականը: