Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 22-ին հրամանագրեր է ստորագրել Ռուբեն Կարապետյանին Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու եւ Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակելու մասին (նստավայրը՝ Հռոմ):
Նախագահ Սերժ Սարգսյանի նույն օրվա մեկ այլ հրամանագրով Արմեն Մելքոնյանը նշանակվել է Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Կահիրե):



























