ԱՄՆ Մերիլենդ նահանգում օրենսդիրներն առաջարկել են մսմաթերքի արտադրողներին նշել, թե մինչ սպանդանոց հայտնվելը ինչ կեր են տվել կովերին եւ ինչպիսի պատվաստումներ են արել նրանց: Նախաձեռնությունը բացատրվում է քիմիական հավելանյութեր օգտագործելու մարդկանց նախընտրությամբ, հաղորդում է «Russia Today»-ը:
Համաձայն նախագծի` մսամթերքի պիտակների վրա անհրաժեշտ կլինի նշել բժշկական պրեպարատների ցանկը, որոնք կենդանիները ստացել են: Շատ սպառողներ կարծում են, որ հակաբիոտիկները մսի մեջ կարող են պահպանել իրենց ազդեցությունը երկար ժամանակ:
Արտադրողները սակայն արդեն հանդես են եկել նշված օրինագծի դեմ:





























