Գերմանացի 75-ամյա գեղանկարիչ Գեորգ Բազելիցի հարցազրույցն իսկական սկանդալ է առաջացրել, գրում է «Der Spiegel»: Նրա խոսքով` կանայք նկարել չգիտեն, չնայած հենց նրանք են գեղանկարչական ուսումնական հաստատությունների հիմնական ուսանողները: «Ո՞րն է կին նկարիչների հիմնական խնդիրը: Նրանցից ոչ մեկը, ըստ էության, նկարել չգիտի»: Նրա կարծիքով` հենց այդ ունակությունն է պակասում կանանց` տղամարդ գործընկերների մակարդակին հասնելու համար:
Բազելիցը խոստովանել է, որ կան բացառություններ, սակայն, միեւնույն է, ոչ մի կին նկարիչ չի հասել Պիկասոյի կամ Գոգենի մակարդակին:
Այս հայտարարությունը մամուլում բուռն քննարկումների տեղիք է տվել: Ընդահանուր դժգոհությունն արտահայտել է արտ-դիլեր Այվան Լինդսեյը. «Բազելիցը զարմանալի եւ սադրիչ բաներ է ասել, եւ մենք պետք է արձագանքեինք դրան: Ճիշտ է, հիմա նա այն տարքիում է, որ մեր կարծիքը նրան չի հուզում», հաղորդում է «Artguide.ru»-ն:





























