Շվեդիայի ժառանգորդ այքայադուստր Վիկտորյան նորից հայտնվել է ուսանողական նստարանին: Նա արդեն ունի հումանիտար գիտությունների բակալավրի աստիճան: Այս անգամ ժառանգորդուհին որոշել է բեւեռագիտություն ուսանել Ստոկհոլմի համալսարանում: Ուսուցման ավարտին ուսանողները մեկնելու են շվեդական հյուսիս:

Թագավորական պալատի մամուլի ծառայությունից հայտնել են, որ արքայադուստրը վաղուց է հետաքրքրվում արկտիկական թեմատիկայով: Նա մի քանի անգամ եղել է Գրենլանդիայում, որտեղ ուսումնասիրել է կլիմայի փոփոխության խնդիրները:

Վիկտորյան Շվեդիայի թագավոր Կարլ XVI Գուստավի ավագ դուստրն է, հաղորդում է  ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: