Քանի դեռ բանակցությունները չեն ընթանում ԼՂՀ-ի հետ եւ բանակցող կողմերը Հայաստանն ու Ադրբեջանն են, հարցը չի լուծվի: Այդ մասին այսօր Ստեփանակերտում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է ԼՂՀ պաշտպաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը: Անդրադառնալով մադրիդյան սկզբունքներին, նախարարը նշել է, թե դրանք ընդամենը սկզբունքներն են, եւ ոչ թե փաստաթուղթ, որը պարտադիր պետք է ստորագրվի: «Ինչ վերաբերում է ազատագրված տարածքների վերադարձին, ապա դա հեռու է իրականությունից»:

Ի դեպ, վերջին օրերին Հայաստանում լուրեր են տարածվել Քարվաճառում փոխհրաձգությունների մասին: «Այս տարվա կտրվածքով առաջին գծում փոփոխություններ չկան, միայն 5 դիրք հաջողվել է առաջ տանել ու ստեղծել ավելի նպաստավոր պայմաններ մեր պաշտպանական բանակի համար», ասել է ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը եւ հավելել, թե իրականությանը չեն համապատասխանում լուրերը, Ղարաբաղի պաշտպանական բանակը հարձակման է պատրաստվում, չեն համապատասխանում իրականությանը։

Ըստ Հակոբյանի՝ Ադրբեջանը, եթե վստահ լիներ իր ուժերին, առանց երկմտելու կսկսեր ռազմական գործողություններ Լեռնային Ղարաբաղի դեմ։