NEWS.am-ը կրճատումներով ներկայացնում է «Asbarez»-ում հրապարկված Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի անդամ եւ փաստաբան Սեթո Բոյաջյանի հոդվածը.
Անցած շաբաթ սենատոր Ջոն Քերին, հայ-ամերիկյան հարցերի լուծման վաղեմի ջատագովը հաստատվեց ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում: Կոնգրեսում լսումների ժամանակ նա հրաժարվեց հայկական հարցերի վերաբերյալ իր դիրքորոշումից եւ ցույց տվեց իր իրական դեմքը, որն արտացոլում է նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի դիրքորոշումը:
Մենք արդեն սովորել ենք Կապիտոլիումի բլրի մեր բարեկամների «դիրքորոշման նման փոփոխությանը»` հենց որ նրանք պաշտոն են ստանում վարչակազմում: Ըստ էության, պետք է լինի բացատրություն այնպիսի «բարեկամներ» 180 աստիճանով փոփոխության համար, ինչպիսիք են Օբաման, Բայդենը, Քլինթոնը, Քերին եւ այլք:
Բացատրությունը Թուրքիայի վերաբերյալ խմբային մտածողության մեջ է, որը ներդրված է Ազգային անվտանգության խորհրդի եւ Պետդեպարտամենտի աշխատակիցների շրջանակում: Դա խմբային մտածողություն է հօգուտ Թուրքիայի` Հայաստանի եւ հայ-ամերիկյան հարցերի վերաբերյալ:
Վարչակազմի մակարդակով Թուրքիայի վերաբերյալ խմբային մտածողությունն ազդում է որոշումների հիմնավորման եւ ընդունման վրա` ` անկախ իրողություններից Թուրքիայի աջակցելու, գոհացնելու նպատակով, որոնք վնասակար հետեւանքներն ակնհայտ են դարձնում ԱՄՆ շահերի համար: Դա բացառապես կանխակալ պրակտիկա է, որը շարունկվում է վերջին հիսուն տարվա ընթացքում:
Թուրքիայի հարցում խմբային մտածողությունն այն աստիճան է կատարելագործվել, որ վարչակազմում մեր քաղաքական գործիչները չեն անհանգստանում` ընդունելով ոչ ճիշտ որոշումներ, որոնք վնաս են հասցնում մեր ազգային շայհերին:
Պետքարտուղար Քերին դարձել է այդ խմբային մտածողության նոր զոհը: Ընտրությունը հիմա կախված է հենց նրանից` ԱՄՆ շահերն այդ խմբային մտածողության զոհը չդարձնելու համար: Այդ ընտրությունն էլ հենց Քերիի երկընտրանքն է:





























