Փետրվարի 10-ին, ժամը 07.50-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Կորյունի փողոցի եւ Մաշտոցի պողոտայի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է վառելիքի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե պարզվել է, որ BMW X6 մակնիշի 07ND777 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանված «ՎԱԶ 2107» մակնիշի Տ3873 պետհամարանիշով ավտոմեքենային:
Մինչ հրշեջ - փրկարարների դեպքի վայր հասնելը BMW X6 ավտոմեքենայից Էդգար Մանուկյանը (ծնվ. 1992թ.) եւ Լիլիթ Ղազարյանը (ծնվ. 1994թ.) հոսպիտալացվել են «Սբ. Գ.Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ Լիանա Հարությունյանը (ծնվ. 1993թ.)` «Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց», ով, ստանալով առաջին բուժօգնություն, դուրս է գրվել: Բժիշկները Է.Մանուկյանի եւ Լ. Ղազարյանի առողջական վիճակը գնահատել են բավարար:





























