ԱՄՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխման կենտրոնը մի շարք հետազոտությունների շրջանակում պարզել է, որ զարգացած երկրներում սննդային թունավորումների հիմնական պատճառը մսամթերքը եւ, առաջին հերթին, հավի մսից պատրաստված արտադրանքն է:

Համաձայն ներկայացված վիճակագրության` 2012թ-ին ԱՄՆ տարածքում սննդային թունավորումից մահացել է 3 հազ. մարդ: Ընդ որում` նրանց 46% -ի դեպքում պատճառը եղել է ժամկետանց կամ ոչ ճիշտ պատրաստված մսամթերքը:

Ըստ փորձագետների` միայն 5%-ի դեպքում է մեղավոր եղել արտադրողը: Առավել հաճախ մարդիկ ճիշտ չեն պատրաստում մսամթերքը, ինչի արդյունքում այն իր մեջ հիվանդություններ առաջացնող միկրոօրգանիզմներ է պարունակում. թունավորումների 45% -ի պատճառը հենց դա է:

Ի դեպ, սննդային թունավորման ռիսկը միջինը յոթ անգամ ավելանում է, եթե մարդը օրական գոնե մեկ անգամ սնվում է դրսում: Բացառությամբ ֆասթ-ֆուդի: Այնտեղ, թերեւս, սնունդն այնքան թունավոր է, որ անգամ միկրոօրգանիզմներ չեն կարող լինել, գրում է «MedLinks.ru»-ն: