Եթե այսօրվա դրությամբ ազատ եւ արդար ընտրություններ տեղի ունենան, հնարավոր է, որ գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը չանցնի երկրորդ փուլ: Այս մասին փետրվարի 10 –ին Երեւանի Էրեբունի վարչական շրջանի ընտրողների հետ հանդիպմանն ասաց նախագահին թեկնածու Հրանտ Բագրատյանը (ֆոտոռեպորտաժ):
«Գործող նախագահը կարծում էր, թե մրցակիցներ չի ունենա, սակայն օնլայն հարցումները ցույց են տալիս, որ գոյություն ունեն երկու թեկնածուներ, որոնց վերկանիշն ավելի բարձր է, քան գործող նախագահինը: Ստեղծված իրավիճակում տեղի են ունենում տարբեր մանիպուլյացիաներ, եւ հավանականություն կա, որ ընտրությունները կարող են տեղափոխվել»,-նշեց Հրանտ Բագրատյանը` ժողովրդին կոչ անելով լինել առավել ուշադիր եւ զգույշ լինել, քանի որ առաջիկա 2-3 շաբաթվա ընթացքում երկրում կարող են անբացատրելի բաներ տեղի ունենալ:





























