Եթե առաջիկա 2 օրերի ընթացքում ընդիմմադիր թեկնածուների միավորումը կայանա, ապա ես դիմումս ետ կվերցնեմ եւ ընտրության կգնանք փետրվարի 18-ին: Այս մասին ասել ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
Նրա խոսքով, հակառակ դեպքում ինքը ցանկանում է հետաձգել ընտրության ժամկետը երկու շաբաթով, որպեսզի կարողանա բնականոն քարոզարշավ կազմակերպել:
Հիշեցնենք, որ Հայրիկյանն իր ներկայացուցիչների հետ քիչ առաջ ժամանել է Սահմանադրական դատարան: Նա ներկայացնում է ընտրությունները երկշաբաթյա ժամկետով հետաձգելու վերաբերյալ դիմում, որը ՍԴ-ն պետք է քննի չորս օրվա ընթացքում:





























