Անհրաժեշտ է նոր հարկային քաղաքականություն ներդնել, որի օգնությամբ հնարավոր կլինի պայքարել երկրում օլիգարխիայի դեմ: Այս մասին փետրվարի 10-ին հայտարարեց նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը` «Էրեբունի» վարչական շրջանի ընտրողների հետ հանդիպմանը:
«Առաջին հերթին ես կներդնեի եկամտի պրոգրեսիվ հարկը, երկրորդ` մենք կնպաստենք բոլոր տեսակի մենաշնորհների անհետացմանը: Գաղտնիք չէ, որ շաքարավազը, հացն ու արեւածաղկի ձեթը ներկրվում է մեկ անձի կողմից: Իմ ընտրվելու հաջորդ իսկ օրը բոլոր այդ ապրանքները կներկրվեն հայուրավոր անձանց կողմից: Երրորդ` ես կլուծեմ փոքր բիզնեսի զարգացման հարցը: Ներկայումս երկրի տնտեսության 52%-ը գտնվում է 44 անձանց ձեռքին»,-նշեց Բագրատյանը:
Նա նաեւ անդրադարձավ իր ծրագրի արտաքին քաղաքականության մասին, որը հիմնված է ազգային ինքնության գերակայության վրա. «Մենք պետք է փորձենք անկախ լինել ռուսներից, ամերիկացիներից եւ եվրոպացիներից»,-եզրափակեց Բագրատյանը:





























