Մոսկվայում փետրվարի 10-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան հարվածել է ճանպարհա-պարեկային ծառայության երեք աշխատակիցներին եւ մեկ վարորդի, որի փաստաթղթերն այդ պահին ոստիկաններն ստուգում էին:
Նախնական տվյալներով, «BMW»-ի վարորդը կորցրել է կառավարումը: Վթարի արդյունքում ոստիկանության աշխատակիցներից երկուսին հոսպիտալացրել են:
Պատահարի հեղինակ «BMW»-ի համարները բելառուսական են եղել, վարորդն էլ` Ադրբեջանի քաղաքացի: Նա ձերբակալվել է եւ ուղարկվել բուժզննության, կատարվում է հետաքննություն:




























