ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանն իր փաստաբանի հետ միասին փետրվարի 9-ին, ժամը16:30-ին ՀՀ սահմանադրական դատարան է ներկայացրել իր դիմումը` ՀՀ Սահմանադրության 52 հոդվածի եւ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 75 հոդվածի հիմքերով ՀՀ նախագահի թեկնածուի համար առաջացած խոչնդոտներն անհաղթահարելի ճանաչելու վերաբերյալ: Ինչպես NEWS.am-ին ՀՀ ՍԴ մամուլի ծառայությունից, դիմողը ծանոթացվել է օրենքով սահմանված կարգով նման դիմումները քննության ընդունելու եւ գործի քննության առանձնահատկություններին:
ՀՀ սահմանադրական դատարանը, օրենքով սահմանված կարգով, սույն գործի քննության ընդունման հարցը քննության կառնի դիմումի մուտքագրումից հետո 24 ժամվա ընթացքում:




























