Գիտնականներն ապացուցել են, որ վիտամինային կոմպլեքսներն իրական օգուտ չեն տալիս, սակայն, չնայած դրան, հազարավոր մարդիկ շարունակում են համառորեն ընդունել դրանք:

Ամերիկացի գիտնականների կարծիքով` շատ մարդիկ ընդունում են մուլտիվիտամիններ` համոզված լինեով, որ դրանք կամրապնդեն իրենց առողջությունը, մինչդեռ մասնագետները նման կարծիքի չեն: Մարդիկ հաճախ կոմպլեքս վիտամիններ են ընդունում ոչ թե բժիշկների խորհրդով, այլ արտադրողների նկատմամբ անձնական համակրանքի պատճառով:

Ի դեպ, վիտամինային կոմպլեքսների նկատմամբ կարծիքները կիսվում են: Որոշ մասնագետներ կարծում են, որ մուլտիվիտամինների երկարատեւ օգտագործումը նվազեցնում է քաղցկեղի վտանգը, մյուսներն էլ գտնում են, որ թեեւ դրանք օգտակար են, սակայն չեն կարող փոխարինել սննդի միջոցով ստացվող վիտամիններին: