Կանադացու մարմնի վրա կարելի է 10 000 կայքերի հասցեներ գտնել: Pat Vaillancourt-ը ռեկորդակիր է ձեռքերին եւ մեջքերին դաջված կայքերի հասցեների թվով, տեղեկացնում է infosmi.net-ը:
2010 թ-ին Քվեբեկից 30-ամյա Փետը որոշել է, որ ցանկանում է ռեկորդակիր դառնալ: Նա մարզիկ էր, սակայն իր ոլորտում չկարողանալով որեւէ նշանակալի բան անել, որոշել է այլ ճանապարհով հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում:
«Ցանկանում եմ ոչ միայն ռեկորդակիր դառնալ, այլեւ օգնել մյուսներին: Սա միջոց է` դա անելու»,-հայտարարել է նա:
Յուրաքանչյուրը կարող է վճարել 35 դոլար, եւ կայքի URL-հասցեն կհայտնվի Փետի մարմնի վրա: Եկամտի մի մասը նա կփոխանցի Հաիթիի եւ Սոմալիի բնակիչներին:





























