Հնդկաստանի Արեւմտյան Բենգալիա նահանգի հիվանդանոցներից մեկում սկանդալ է հասունացել. Ավելի քան հարյուր վիրահատված կանայք հայտնվել են փողոցում` ստացիոնար տեղերի անբավարարության պատճառով:

Ցնցող կադրերը ցուցադրել է NDTV հեռուստաալիքը, որտեղ երեւում են քիչ առաջ վիրահատության ենթարկված կանայք, նրանցից ոմանք դեռեւս չէին հասցրել արթնանալ անեսթեզիայից հետո: Որոշ հիվանդների նույնիսկ վիրահատել են բաց երկնքի տակ, իսկ նրանց, ում արդեն վիրահատել էին, դուրս են բերել եւ թողել գետնին:

Մանիկչակի շրջանային պետական հիվանդանոցն ունի 60 մահճակալ, 30-ը տղամարդկանց համար, 30-ը` կանանց: Բացի այդ, հիվանդանոցի կանոններով արգելվում է օրական 25-ից ավելի ստերիլիզացման ընթացակարգ անցկացնել, իսկ բժիշկները խախտել են այդ կանոնը: Փորձագետներն ապշած են, թե ինչպես ընդամենը երկու բժիշկ կարող է մեկ օրում ավելի քան 100 հիվանդ կնոջ վիրահատել:

Իրավապաշտպանները նշում են, որ սա միակ նմանատիպ խախտումը չէ: Նման դեպք է գրանցվել նախորդ շաբաթ Բունդվանում, հաղորդում է Vesti.ru-ն: