Սպասվում է, որ կարդինալների խորհուրդը Հռոմի նոր Պապ կընտրի մինչեւ մարտի վերջը: Այդ մասին հայտնում է Associated Press գործակալությունը` հաստատելով տեղեկությունը, որ Բենեդիկտոս 16-րդը փետրվարի 28-ին հրաժարվելու է գահից:

85-ամյա պապն իր որոշման մասին հայտնել է անձամբ, փետրվարի 11-ին առավոտյան, կարդինալների հետ հանդիպմանը:

Նա իր որոշումը պատճառաբանել է նրանով, որ իր տարիքը թույլ չի տալիս այլեւս զբաղեցնել այդ պաշտոնը եւ հավելել է, որ դրա համար ոգու եւ մարմնի զորություն է պետք, որն իրեն լքել է վերջին ամիսներին:

Բենեդիկտոս 16-րդն առաջին Պապն է վերջին 600 տարում, ով ինքնակամ լքում է գահը: